Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

1685 թվականից Մեծ Բրիտանիայի որևէ արքա չի սպանվել

1685 թվականից Մեծ Բրիտանիայի որևէ արքա չի սպանվել
19.04.2013 | 11:46

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերի հուղարկավորության ժամանակ սուրբ Պողոսի տաճարում շատերի համար աննկատ և իր համար էլ անսպասելի լորդ-քաղաքապետ Ռոջեր Գիֆորդ Օլդերմանը կարող էր դառնալ արքայասպան: Նա, որ ի պաշտոնե կրում է արարողակարգային Սգո սուրը, կտրուկ շրջվել է և թագուհին ամուսնու համար էլ անսպասելի` հասցրել է խուսափել սրի շեղբից, իսկ լորդ-քաղաքապետը չի էլ նկատել, որ մի քանի միլիմետր էր հեռու արքայազն Չարլզին արքա դարձնելուց: 1685 թվականից Մեծ Բրիտանիայի որևէ միապետ չի սպանվել:

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ